1913-1916 թվականներին Օսմանյան կայսրությունում ԱՄՆ դեսպան Հենրի Մորգենթաուի ժառանգները սերնդաբար շարունակել են հայ ժողովրդի մեծ բարեկամ իրենց հոր և պապի հայանպաստ գործունեությունը: Հենրի Մորգենթաուի թոռը` Հենրի Մորգենթաու 3-րդը, $1,915 է նվիրել «Հայաստանի ծառատունկ» ծրագրի «Կենաց դար» նախաձեռնությանը: Այդ մասին տեղեկանում ենք «Հայաստանի ծառատունկ» ծրագրից: Ըստ «Կենաց դար» նախաձեռնության, Ցեղասպանության 100-րդ տարելիցի առթիվ անտառներ են հիմնվելու Շիրակի, Լոռու և Կոտայքի մարզերում: Անտառները կրելու են պատմական Հայաստանի տեղանունները` Բիթլիս, Կիլիկիա, Կոստանդնուպոլիս, Վան, Սեբաստիա, Կարս, Խարբերդ, Էրզրում, Դիարբեքիր: Հենրի Մորգենթաուի թոռան նվիրաբերած գումարն ուղղվելու է Լոռու մարզի Արևաշող համայնքում Խարբերդի անտառի ստեղծմանը: Խարբերդի անտառում տնկվելու է 2682 ծառ: