Լիբանանցիներն այսօր հարգանքի տուրք են մատուցել լիբանանյան բանակի զոհված զինվորների հիշատակին: Երեք տարի առաջ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողմից առեւանգված եւ սպանված զինվորների մարմինները հայտնաբերվել են Լիբանանյան բանակի եւ ԻՊ-ի միջեւ օգոստոսին Լիբանանի սահմանին մղված «Բարձունքների արշալույսը» ճակատամարտի ժամանակ: Երեք տարի առեւանգվածների հայտնաբերված աճյուններն այսօր հանձնվել են հողին:
Լիբանանի պաշտպանության նախարարության շենքի առջեւ տեղի ունեցած հիշատակի հանդիսությանը ներկա է եղել Լիբանանի նախագահ Միշել Աունը: Նա հետմահու պարգեւատրվել է ԻՊ-ի գործողություններին զոհ գնացած բանակայիններին: Հիշատակի արարողությունը շարունակվել է զինվորների ծննդավայրերում: Զոհվածների հարազատները բոլոր լիբանանցիներից խնդրել են հուղարկավորության ժամանակ, ըստ երկրում ընդունված սովորության, չկրակել օդում:
Բուրջ Համուդի, Նոր Հաճնի, Այնճարի եւ այլ հայկական բնակավայրերի խանութները նույնպես փակվել են սգո օրվա առթիվ:
