image

Հանրահայտ ծաղրանկարիչը ծաղրել է Էրդողանին և Արա Գյուլերին (Լուսանկար)

Հանրահայտ ծաղրանկարիչը ծաղրել է Էրդողանին և Արա Գյուլերին (Լուսանկար)

Ինչպես հայտնի է` օրերս ստամբուլահայ հայտնի լուսանկարիչ Արա Գյուլերը հյուրընկալվել էր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի տանը եւ լուսանկարել  նրա ընտանիքի անդամներին։

Լուսանկարը հայտնվել է բրազիլացի հայտնի ծաղրանկարիչ Կարլոս Լաթուֆի ուշադրության կենտրոնում, վերջինս ծաղրանկարել է Թուրքիայի նախագահին և հայ լուսանկարչին` մակագրելով այն իբրև «ապագա  Էրդողստանի ստեղծման  պահ», որ ֆիքսում է լուսանկարիչը: birgun.net-ը, փոխանցելով լուրը, նշում է, որ Կարլոս Լաթուֆը նշանավոր քաղաքական ծաղրանկարիչ է, ով հայտնի է դրամատիրությունն ու համաշխարհայնացումը  ծաղրող իր գործերով: