Ինչպես հայտնի է` օրերս ստամբուլահայ հայտնի լուսանկարիչ Արա Գյուլերը հյուրընկալվել էր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի տանը եւ լուսանկարել նրա ընտանիքի անդամներին։
Լուսանկարը հայտնվել է բրազիլացի հայտնի ծաղրանկարիչ Կարլոս Լաթուֆի ուշադրության կենտրոնում, վերջինս ծաղրանկարել է Թուրքիայի նախագահին և հայ լուսանկարչին` մակագրելով այն իբրև «ապագա Էրդողստանի ստեղծման պահ», որ ֆիքսում է լուսանկարիչը: birgun.net-ը, փոխանցելով լուրը, նշում է, որ Կարլոս Լաթուֆը նշանավոր քաղաքական ծաղրանկարիչ է, ով հայտնի է դրամատիրությունն ու համաշխարհայնացումը ծաղրող իր գործերով:
