image

Ղամիշլիում տեղի ունեցավ զոհված Սպիտակ Ղազարյանի հուղարկավորությունը

Ղամիշլիում տեղի ունեցավ զոհված Սպիտակ Ղազարյանի հուղարկավորությունը

Ղամիշլիի Սուրբ Հակոբ եկեղեցում տեղի է ունեցել Լաթաքիայի մարտերի ժամանակ զոհված հայ զինվոր Սպիտակ Ղազարյանի հուղարկավորությունը: Ծնունդով Ղամիշլիից Սպիտակ Ազատ Ղազարյանը կռվում էր սիրիական բանակում: Հայ զինվորին հրաժեշտ են տվել եկեղեցական արարողությամբ, եռագույն դրոշով: 

 

Գամիշլիի Մէջ Զոհուած է Զինուոր Սպիտակ Ազատ Ղազարեանը

Սպիտակ Ղազարյանը

Սպիտակ Ղազարյանը մեկ շաբաթվա ընթացքում Սիրիայում զոհված երկրորդ հայ զինվորն է: Ինչպես տեղեկացրել էինք, ապրիլի 7-ին Դամասկոսի արվարձաններից մեկում զոհվել է սիրիական բանակի հայ զինվոր Րաֆֆի Գազեզյանը: 

 


Րաֆֆի Գազեզյանը