image

Ես շատ գոհ եմ սփյուռքից. լոռեցի Ռոբերտ Ալիխանյան. Տեսանյութ

Ես շատ գոհ եմ սփյուռքից. լոռեցի Ռոբերտ Ալիխանյան. Տեսանյութ

Ծագումով արցախցի, Լոռիում ծնված, այժմ Երեւանում բնակվող սարոյանական արտաքինով  Ռոբերտ Ալիխանյանն անկեղծությամբ պատմում է իր հայրենի Լոռու մասին, հայտնելով, որ ծանր է տանում հայրենի բնաշխարհում իրականացվող հանքագործությունը: Պապիկը ցավով է նշում, որ Լոռու ջրերում ժամանակին կարմրախայտ եւ այլ գեղեցիկ ձկներ կային, իսկ այսօր գորտի ձայն էլ չի լսվում: 

Պապիկն իր տեսակետն ունի նաեւ Արցախի հարցում. «Ղարաբաղը թանկ է մեզ համար, եթե Ղարաբաղը տանք իրենց, հիմա էլ Սեւանը կուզեն, Սեւանը տանք, Երեւանն էլ կուզեն»,-ասում է Ռոբերտ Ալիխանյանը: 

Նա մի շարք մտահոգություններ ունի, բայց Սփյուռքից շատ գոհ է, վստահ է՝ սփյուռքում մարդիկ կան, որ Հայաստանի համար ավելին են անում, քան՝ տեղացիները: