image

Երեւանը ընդգրկվել է եւրոպական 23 մայրաքաղաքների շարքում

Երեւանը ընդգրկվել է  եւրոպական 23 մայրաքաղաքների շարքում

Եւրոպական Սուրբ Ծննդյան տոնավաճառների մշակույթը ներկայացնող    xmas-markets կայքը  Երեւանը ընդգրկել է եւրոպական այն 23 մայրաքաղաքների շարքում, որտեղ  Սուրբ Ծննդյան տոնի եւ Նոր տարվա առթիվ անցկացվում են եւրոպական չափանիշներով  տոնավաճառներ:

Եվրոպական տոնական մշակույթում 300 տարի ամրագրված Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոնավաճառի գաղափարը չորս տարի առաջ Հայաստան են բերել սփյուռքահայ Փիեռ եւ  Տիրան Բաղդատյան եղբայրները: 2012 թվականից ամեն տարի Հյուսիսային պողոտայում կազմակերպվող տոնավաճառը աշխուժություն է մտցնում մայրաքաղաքի տոնական կյանքում: 

Կայքը մանրամասն անդրադարձել է Հայաստանի մշակույթին եւ պատմությանը եւ նշել, որ այս տարի Սուրբ Ծննդյան եւ Նոր Տարվա տոնավաճառը Երեւանում տեղի կունենա դեկտեմբերի  5-ից հունվարի 6-ը: