Եւրոպական Սուրբ Ծննդյան տոնավաճառների մշակույթը ներկայացնող xmas-markets կայքը Երեւանը ընդգրկել է եւրոպական այն 23 մայրաքաղաքների շարքում, որտեղ Սուրբ Ծննդյան տոնի եւ Նոր տարվա առթիվ անցկացվում են եւրոպական չափանիշներով տոնավաճառներ:
Եվրոպական տոնական մշակույթում 300 տարի ամրագրված Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոնավաճառի գաղափարը չորս տարի առաջ Հայաստան են բերել սփյուռքահայ Փիեռ եւ Տիրան Բաղդատյան եղբայրները: 2012 թվականից ամեն տարի Հյուսիսային պողոտայում կազմակերպվող տոնավաճառը աշխուժություն է մտցնում մայրաքաղաքի տոնական կյանքում:
Կայքը մանրամասն անդրադարձել է Հայաստանի մշակույթին եւ պատմությանը եւ նշել, որ այս տարի Սուրբ Ծննդյան եւ Նոր Տարվա տոնավաճառը Երեւանում տեղի կունենա դեկտեմբերի 5-ից հունվարի 6-ը: