Երեւանի քաղաքապետ Հայկ Մարութեանը ինքնամեկուսացած է եւ հեռավար կ'աշխատի։ Այդ մասին յայտնած է քաղաքապետի մամուլի խօսնակ Յակոբ Կարապետեանը։
«Քաղաքապետը ինքնամեկուսացած է եւ տունէն կ'աշխատի: Պատճառը այն է, որ քաղաքապետը շփում ունեցած է այլ՝ ուղղակի շփում ունեցածի հետ: Ան մեկուսացած է՝ համաձայն ցուցումներուն»,- նշած է խօսնակը:
Միացիր մեզ Տելեգրամում
Միացիր մեզ Յութուբում
Կիսվել