image

«Դ’Արտանյանը եւ երեք հրացանակակիրները» ֆիլմի ռեժիսորը հոսպիտալացվել է

«Դ’Արտանյանը եւ երեք հրացանակակիրները» ֆիլմի ռեժիսորը հոսպիտալացվել է

Ռուսական լրատվամիջոցները տեղեկացնում են, որ հայտնի ռեժիսոր  Գեորգի Յունգվալդ-Խիլկեւիչը նոյեմբերի 3-ից գտնվում է Մոսկվայի հիվանդանոցներից մեկում: Ռեժիսորի կինը լրագրողներին հայտնել է, որ ամուսինը վերակենդանացման բաժնում է,  իսկ ախտորոշման մասին բժիշկներն առայժմ ոչինչ չեն ասել:

Խորհրդային հայտնի ռեժիսոր, սցենարիստ, նկարիչ եւ պրոդյուսեր Գեորգի  Յունգվալդ-Խիլկեւիչը ծնվել է 1934 թվականին` Տաշքենդում: Նա Ռուսաստանի եւ Ուկրաինայի  արվեստի վաստակավոր գործիչ է, մի շարք մրցանակների դափնեկիր:  

Յունգվալդ-Խիլկեւիչը  «Դ’արտանյանը եւ երեք հրացանակակիրները», «Վտանգավոր հյուրախաղեր», «Հրացանակակիրները` քսան տարի անց»,  «Իվ ամրոցի կալանավորը» եւ այլ հանրահայտ ֆիլմերի ռեժիսորն է: