Ռուսական լրատվամիջոցները տեղեկացնում են, որ հայտնի ռեժիսոր Գեորգի Յունգվալդ-Խիլկեւիչը նոյեմբերի 3-ից գտնվում է Մոսկվայի հիվանդանոցներից մեկում: Ռեժիսորի կինը լրագրողներին հայտնել է, որ ամուսինը վերակենդանացման բաժնում է, իսկ ախտորոշման մասին բժիշկներն առայժմ ոչինչ չեն ասել:
Խորհրդային հայտնի ռեժիսոր, սցենարիստ, նկարիչ եւ պրոդյուսեր Գեորգի Յունգվալդ-Խիլկեւիչը ծնվել է 1934 թվականին` Տաշքենդում: Նա Ռուսաստանի եւ Ուկրաինայի արվեստի վաստակավոր գործիչ է, մի շարք մրցանակների դափնեկիր:
Յունգվալդ-Խիլկեւիչը «Դ’արտանյանը եւ երեք հրացանակակիրները», «Վտանգավոր հյուրախաղեր», «Հրացանակակիրները` քսան տարի անց», «Իվ ամրոցի կալանավորը» եւ այլ հանրահայտ ֆիլմերի ռեժիսորն է: