ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի` դեկտեմբերի 8-ին ստորագրած հրամանագրով, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը մատուցած ծառայությունների, «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցառումների կազմակերպման գործում ունեցած ավանդի համար «Երախտագիտություն» մեդալով պարգևատրվողներից է նաև մեր գործընկեր, «Արմենիա» հեռուստաընկերության «Ժամը» լրատվական ծրագրի հեռուստամեկնաբան Արտակ Հերիքյանը։ Բակո Սահակյանի նույն հրամանագրով պարգևատրվել է նաև դերասան, Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ Հրանտ Թոխատյանը:
«Արեւելքը» շնորհավորում է Արտակ Հերիքյանին` նման պարգևի արժանանալու համար և ներկայացնում լրագրողի «Մեր Արցախը» ֆիլմը, որը մեծ արձագանքներ է ունեցել: