Օրերս Ստեփանակերտում տեղի ունեցավ ՀՀ վարչապետի մամլո խոսնակ Արտակ Բեգլարյանի եւ նրա ընտրյալի՝ Արմինե Վարդանյանի հարսանիքը, որին հրավիրված էին բազմաթիվ հյուրեր: Հարսանիքի մասին լուրը մեծ տարածում գտավ, որովհետեւ Արտակ Բեգլարյանն իր անսովոր ճակատագրով եւ ինքնատիպ կյանքով վերջին տարիներին եղել է ուշադրության կենտրոնում:
Փոքր տարիքից Ստեփանակերտում ականի պայթյունի հետեւանքով տեսողությունը կորցրած արցախցի տղան իր մեջ ուժ է գտել եւ սովորել հայաստանյան ու արտասահմանյան մի շարք համալսարաններում, ստացել տարբեր մասնագիտություններ: Նա, չնայած զրկված է տեսողությունից, սակայն ակտիվորեն մասնակցում է հասարակական, քաղաքական, մշակութային բազում միջոցառումների, բարձրացել է Մասիսի գագաթը, պարում է ազգային պարեր, խաղում է շախմատ, ճամբորդում է եւ այլն:
Արտակ Բեգլարյանը ՀՀ վարչապետի գրասենյակում նույնպես կարեւոր աշխատանք է կատարում՝ Արցախը ներկայացնելով աշխարհին: Նրանց հարսանիքի քավորն էլ եղել է Արցախի վարչապետը:
Ինչպես տեղեկանում ենք Արտակից, ինքն ու Արմինեն իրենց հարսանեկան պարը կատարել են հալեպահայ երաժիշտ Կույր Պարգեւի երգերից մեկի՝ «Պար հարսանեկան» երգի ներքո: Այդ երգը Հայաստան է բերել խորհրդային տարիներին Հալեպից Հայաստան ներգաղթած հալեպահ Էլիզա Անթառամյան-Ժամկոչյանը: Երգը ձայնագրվել է վերջերս եւ սիրելի դարձել երաժշտասերների շրջանում:
«Արեւելքը» շնորհավորում է սիրելի Արտակին եւ Արմինեին՝ ամուսնության առթիվ: