image

ԱՄՆ-ում այսօր «Սև ուրբաթ» է (տեսանյութ)

ԱՄՆ-ում այսօր «Սև ուրբաթ» է (տեսանյութ)

ԱՄՆ-ում ավանդաբար  նոյեմբեր ամսվա վերջին ուրբաթ օրը կոչվում է «Սև ուրբաթ»: Օրը հաջորդում է  Միացյալ Նահանգների մեծ տոներից մեկին` Գոհաբանության օրվան:  «Սև ուրբաթի» ընթացքում   բազմաթիվ հայտնի խանութներում թանկարժեք  էլեկտրոնային սարքավորումները, խաղալիքները  և այլ իրեր վաճառվում են մեծ զեղչերով: Ամերիկացիները խանութների մոտ  հերթ են պահում վաղ առավոտվանից, ոստիկանությունն այդ օրը ուժեղացնում է աշխատանքը, չնայած դրան` «Սև ուրբաթը»  հայտնի է բազմաթիվ պատահարներով, որոնք տեղի են ունենում հերթերի և հրմշտոցների ժամանակ: Օրը «Սև ուրբաթ» է կոչվում,  քանի որ անցյալում հաշվապահական մատյաններում եկամուտը գրանցվում էր սև թանաքով, իսկ կորուստները՝ կարմիր: