image

Ադրբեջանական APA կայքը հասանելի է նաև հայերեն

Ադրբեջանական APA կայքը հասանելի է նաև հայերեն

Ադրբեջանական az.apa.az կայքն արդեն հայերեն լուրեր է թողարկում: Հայերեն լուրերը տեղադրված են կայքի am.apa.az հղման տակ:  Բացի տեղական, արցախյան ու հայաստանյան թեմաներից, APA-ն նաև հայերեն միջազգային լուրեր է թողարկում: Կայքն ունի նաև ռուսերեն, անգլերեն,  ֆրանսերեն և արաբերեն լուրերի բաժիններ:  

APA-ի այսօրվա հայերեն լրահոսից տեղեկանում ենք, որ կրճատվել է Ադրբեջանից Մեքքա մեկնող ուխտագնացների համար քվոտան: 

Այս մասին հայտնել են Կովկասի մահմեդականների վարչությունից:  Ադրբեջանի ուխտավորների համար տեղերի թիվը  1500-ից դարձել է  1040: