Գլենդելի մայրուղիներից մեկի վրա տեղի ունեցած վթարի հետեւանքով ուրբաթ առավոտյան մահացել է 20-ամյա հայ երիտասարդ Ռիչարդ Բանանյանը: Նա Բըրբենքից էր եւ անձամբ էր վարում ավտոմեքենան, տեղեկացնում է latimes-ը: Ռիչարդ Օհանյանը վարորդական իրավունք էր ստացել 2013-ին, գրում է լրատվամիջոցը, նշելով, որ Կալիֆոռնիայի ոստիկանությունը հետաքննություն է սկսել` պարզելու վթարի մանրամասները:
