image

Հայերը թույլ են տվել ադրբեջանցիներին՝ մոտենալ իրենց պապենական գերեզմանատեղիին

Հայերը թույլ են տվել ադրբեջանցիներին՝ մոտենալ իրենց պապենական գերեզմանատեղիին

Սույն թվականի հունիսի 6-ին և 7-ին ադրբեջանական կողմը դիմել է ՀՀ Զինված ուժերի հրամանատարությանը` խնդրելով թույլատրել որոշ քաղաքացիների մոտենալ Գյուննութ ավերակ բնակավայրի հարավային արվարձանի գերեզմանատեղիներ, այս մասին իր  ֆեյսբուքյան էջում հայտնել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը: 

«Նման խնդրանք այդ հատվածում ադրբեջանական կողմը հայտնել է առաջին անգամ։ Հայկական կողմը` հավատարիմ լինելով մարդասիրական նորմերին և մշտապես կատարելով լարվածության թուլացման քայլեր, համաձայնել է թույլատրել խաղաղ բնակիչներին կարճ ժամանակով մոտենալ գերեզմանատեղիին», - նշել է Արծրուն Հովհաննիսյանը: