Արցախի նախագահն ընդունել է ռուսական խաղաղապահների հրամանատար Ռուստամ Մուրադովին... Մոնթեի ծննդյան օրը հանձնվեց նրա ազատագրած Քարվաճառը... Բեյրութի նավահանգստի պայթյունի հետեւանքով զոհվածներից 43-ը սիրիացիներ են... Ու՞ր էիր Աստված...
Սփյուռքի 20-ից ավելի կառույցներ պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը
Սփյուռքի 20-ից ավելի կառույցներ պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը
25 November 2020 , 11:34

Նոյեմբերի 9-ի Արցախյան հրադադարի եռակողմ հայտարարության ստորագրումից հետո բողոքի ալիք է բարձրացել նաև Հայկական Սփյուռքի տարբեր համայնքներում։ Շուրջ երկու տասնյակից ավելի կազմակերպություններ և կառույցներ, մասնավորապես, տարբեր երկրներում գործող  Հ․Յ․Դաշնակցության մարմինները, օժանդակ և գործընկեր կառույցները հանդես են եկել հայտարարություններով և ուղերձներով, որոնցում խստիվ դատապարտում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից ստորագրված հայտարարությունը։ Նշված կազմակերպությունները ստեղծված իրավիճակի, ստորագրված փաստաթղթով նախատեսված հակազգային և հակապետական դրույթների, ներազգային անհամերաշխության և ընդդիմության նկատմամբ կիրառվող բռնարարքների պատասխանատու են համարում ՀՀ վարչապետին ու նրա թիմին։ Որպես ելք՝ նշված կառույցներն իրենց համերաշխությունն են հայտնում ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմնին և գործընկեր 16 կուսակցություններին՝ իրենց բողոքի գործողությունների և առաջադրած ճանապարհային քարտեզի իրագործման հարցերում։ 

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նրա թիմի հրաժարականի պահանջով, մասնավորապես, հանդես են եկել Սփյուռքի հետևյալ կազմակերպություններն ու կառույցները՝

  1. Քուվեյթի Ազգային կառույցներ

 

  1. ՀՅԴ Արևմտյան Եվրոպայի Կենտրոնական Կոմիտե
  2. Լիբանանի Օգնության Խաչի Շրջանային Վարչություն
  3. ՀՄԸՄ-ի Լիբանանի Շրջանային Վարչություն
  4. ՀՅԴ Զավարյան Ուսանողական Միություն և Լիբանանի Երիտասարդական Միություն
  5. Համազգային Հայ Կրթական և Մշակութային Միության Կենտրոնական Վարչություն
  6. ՀՅԴ Կանադայի Կենտրոնական Կոմիտե 
  7. ՀՅԴ Կենտրոնական Եվրոպայի ՇրջանԱվստրիայի Հայ Դատի հանձնախումբ, ՀՄԸՄ-ի Վիեննայի մասնաճյուղ

 

  1. ՀՅԴ «Արմեն Գարո» ուսանողական միություն (Կանադա), Մոնթրեալի համալսարանի հայ ուսանողական միություն, Գոնգորտիա համալսարանի հայ ուսանողական միություն 
  2. ՀՅԴ Հյուսիսային և Հարավային Իրանի Կենտրոնական Կոմիտեներ
  3. ՀՅԴ Հունաստանի Կենտրոնական Կոմիտե
  4. Սիրիայի Հայ Դատի հանձնախումբ
  5. ՀՅԴ Լիբանանի Կենտրոնական Կոմիտե
  6. ԱՄՆ Արևելյան Շրջանի ՀՅԴ Կենտրոնական Կոմիտե
  7. ՀՅԴ Արևմտյան Ամերիկայի Կենտրոնական Կոմիտե

 

ՀՅԴ ՀԱՆՐԱՅԻՆ ԿԱՊԵՐԻ ԳՐԱՍԵՆՅԱԿ

Լրահոս
Ամենաընթերցվածը
Օրվա
Շաբաթվա
Ամսվա
One of the world's oldest civilizations, Armenia once included Mount Ararat, which biblical tradition identifies as the mountain that Noah's ark rested on after the flood. It was the first country in the world to officially embrace Christianity as its religion (c. A.D. 300).In the 6th century B.C. , Armenians settled in the kingdom of Urartu (the Assyrian name for Ararat), which was in decline. Under Tigrane the Great (fl. 95–55 B.C. ) the Armenian empire reached its height and became one of the most powerful in Asia, stretching from the Caspian to the Mediterranean seas. Throughout most of its long history, however, Armenia has been invaded by a succession of empires. Under constant threat of domination by foreign forces, Armenians became both cosmopolitan as well as fierce protectors of their culture and tradition. Over the centuries Armenia was conquered by Greeks, Romans, Persians, Byzantines, Mongols, Arabs, Ottoman Turks, and Russians. From the 16th century through World War I, major portions of Armenia were controlled by their most brutal invader, the Ottoman Turks, under whom the Armenians experienced discrimination, religious persecution, heavy taxation, and armed attacks. In response to Armenian nationalist stirrings, the Turks massacred thousands of Armenians in 1894 and 1896. The most horrific massacre took place in April 1915 during World War I, when the Turks ordered the deportation of the Armenian population to the deserts of Syria and Mesopotamia. According to the majority of historians, between 600,000 and 1.5 million Armenians were murdered or died of starvation. The Armenian massacre is considered the first genocide of the 20th century. Turkey denies that a genocide took place and claims that a much smaller number died in a civil war.read more: Armenia: Maps, History, yerevanvideo.com Geography, Government, Culture