Հայրենիք վերադառնալուց դիմեք ՊԵԿ՝ անվճար փոխադրելու գույքը. ԱԺ պատգամավոր

24 July 2020 , 13:48
ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը տեղեկացնում է, որ 10 օրում 30 հայրենադարձ ընտանիք իր գույքն անվճար փոխադրել է Հայաստան: Նրանց տրված այս արտոնությունը պետության վրա նստել է շուրջ 250 հազար դոլար: «Եվ սա դեռ փակ սահմաններով»,-ասում է պատգամավորը:

Մաքսային ծառայությունում դիմավորում են հայրենադարձությունը խթանող նոր օրենքի առաջին շահառուներին։ Տիկին Վերան, ավելի քան 20 տարի ԱՄՆ ում ապրելուց հետո, ամուսնու հետ հավաքել է տան ամբողջ գույքն ու օրեր առաջ մշտական վերադարձել հայրենիք։ 3.5 տոննա գույքը, թոշակառու ամուսինները, հաշված րոպեների ընթացքում ստացել են անվճար։ Արտոնության չափը՝ մոտ 7500 դոլար։

Նահանգներից վերադարձած եւս երեք ընտանիք մեքենաներն ու գույքն այսօր ստացան անվճար, արտոնությունը՝ մոտ 78000 դոլար:
Աժ պատգամավորը դիմում է Հայաստան վերադառնալ պատրաստվող հայրենադարձներին.
«Սիրելի հայրենակիցներ, եթե վերջին 5 տարվա առնվազն կեսը չեք եղել Հայաստանում, ապա հայրենիք վերադառնալուց դիմեք ՊԵԿ, մաքսային ծառայողները կարճ ժամանակում զրոյական վճարով կտան ձեր գույքն ու ավտոմեքենան»,-իրազեկում է ԱԺ պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը:
Լրահոս
Խապրիկ


2021-02-27 - Գերագույն հոգևոր խորհուրդն ավարտեց իր աշխատանքները

2021-02-20 - Տեսանյութ. Բախում հանրահավաքի ժամանակ

2021-02-18 - Մահացել է դերասան, ռեսժիսոր Անդրեյ Մյագկովը

2021-02-17 - Գագիկ Ծառուկյանի նվիրած Սիմբան մեծացել է
Լուսանկար և պատմություն

2020-08-26 - Մուսալեռցիներ

2020-08-14 - 108 տարի առաջ կայացավ «Անուշ» օպերայի առաջնախաղը

2020-08-13 - Բախալ Հովհաննեսն ու նրա խանութը Խարբերդում

2020-08-08 - Հայ պատմաբանը՝ Բեյրութի ավերակներում

2020-05-25 - Ի՞նչ են խորհրդանշում «Սասունցի Դավիթ» արձանի մասերը

2020-05-24 - Վարդան Մամիկոնյանի հայտնի նկարի պատմությունը

2020-05-11 - Օշարակ վաճառողը` Խարբերդից. 1910 թ.

2020-04-29 - Հայ կանանց «ազգային» դիմակները՝ անկախ համաճարակներից

2020-04-21 - Ցեղասպանությունից փրկված որբերը գուլպա են գործում
Ի՞նչ Գրեցին
Ամենաընթերցվածը
Օրվա
Շաբաթվա
Ամսվա

2021-02-28 - Վատիկանի մէջ յիշատակուեցաւ ՝Սուրբ Գրիգոր Նարեկացին


2021-02-27 - Գերագոյն հոգեւոր խորհուրդն աւարտեց իր աշխատանքները


2021-02-22 - «Մայրենի լեզուս վտանգուած է» Կարօ Փայլան


2021-02-17 - Գագիկ Ծառուկեանի նուիրած Սիմբան մեծցած է

2021-01-31 - Լիբանանահայ՝ Բիւզանդ Պետոյեան զոհ՝ «Քորոնա»ի

2021-02-12 - Սփիւռքահայ երիտասարդը կալանքի տակ