image

Նիկոլ Փաշինյան. «Յուրաքանչյուր հայ պետք է տուն ունենա Հայաստանում»

Նիկոլ Փաշինյան.  «Յուրաքանչյուր հայ պետք է տուն ունենա Հայաստանում»

Հայ լինելը հետաքրքիր է. It's cool to be Armenian:  Լոս Անջելեսի Գրանդ Փարքում կայացած հանրահավաքի ժամանակ նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ այս կարգախոսը սփյուռքի հայության է ուղղված:

«Մենք միասին պետք է հայ լինելը ավելի ու ավելի հետաքրքիր դարձնենք, որովհետեւ հայ ժողովուրդը այն ժողովուրդն է, որը ոչ միայն մեծ անցյալ ունի, մեծ ներկա ունի, այլ շատ ավելի մեծ ապագա ունի եւ մենք այսօր միասին կերտում ենք այդ ապագան»:

 

Փաշինյանը Լոս Անջելեսում խոսել է նաև  հայրենադարձության գաղափարի մասին. «Այսօր էլ շատ հայեր վերադառնում են Հայաստան: Հայաստանի սահմանահատումների դրական սալդոն աճել է 32 անգամ: Ապրել Հայաստանում չի նշանակում ապրել Հայաստանում միայն  ֆիզիկապես: Ապրել Հայաստանում նշանակում է ապրել նաեւ Հայաստանով: Ձեզնից շատերը ապրել ու հիմա էլ ապրում է Հայաստանով:

Մեծ հայրենադարձություն նշանակում է օրինակ տարվա մեջ 1-2 ամիս ֆիզիկապես գտնվել ու ապրել Հայաստանում: Այսօր Երեւանում բնակարանների գներն աճում են եւ յուրաքանչյուր հայ պետք է տուն ունենա Հայաստանում: Հայրենադարձություն նշանակում է բիզնես ունենալ Հայաստանում, ամենակարեւորը՝ ունենալ ՀՀ քաղաքացիություն: Յուրաքանչյուր հայ պետք է ունենա ՀՀ քաղաքացիություն»,-հայտարարել է վարչապետը՝ սփյուռքին կոչ անելով գալ և առաջիկա Նոր տարին և Սուրբ Ծնունդը նշել Հայաստանում: