image
Հրատապ լուրեր:

Մահացաւ Քեսապի կարօտը իր աչքերուն. Ոչ եւս է Քեսապցի Արամ Չիւրիւքեանը

Մահացաւ Քեսապի  կարօտը իր աչքերուն. Ոչ եւս է Քեսապցի  Արամ Չիւրիւքեանը

Ստեփան  Աբէլեան կը գրէ՝

 

Խորհրդաւոր Մարդու մը Մահը ։

Քեսապի յետ եղերնեան առաջին սերունդի զաւակը , հօր և մօր մէկ հատիկ արու զաւակը , Արամ Փօլ Չիւրիւքեան 99 ամեայ երեց Քէսապցին իր յաւիտենական հանգիստը մտաւ Սեպտեմբեր 8 երեկոյեան ժամը 7-ին ։

Իր կեանքի 93 տարիները ապրած է Քեսապի մէջ ։

Իր երիտասարդութեան շրջանին ծանօթացանք՝ իր վկայութիւններէն , անսպասելի և զարմանալիօրէն արկածախնդիր անձ մը որ Պետրուսիայէն մինչև Քէսապ Իր ձիուն վրայ երթևեկած է թէ հաճոյքի և թէ Հօր Ստացուածքները հսկելու համար։

Սիրած է կեանքը և յամառօրէն կառչած ամէն յոյսի և լաւատեսութեան ։

Խառնուածքով Սակաւախօս , և ընդհանրապէս ինքնամփոփ եղած է ։

Թէև ամէն տուեալները ունենալով հանդերձ հպարտանալու , բայց և այնպէս միշտ ամօթխած և առաջնակարգ դիրքերը չէ փնտռած ։

Եղած է թունդ ազգային , անշեղ սկզբունքի տէր և հաւատարիմ կուսակցական ։

Նուիրուած է ազգային կրթական և ժողովուրդը յուզող գործերուն ։ Ստանձնած է պատասխանատու պաշտօններ հասարակական կեանքին մէջ ,ինչպէս նաև կրթական և ազգային կեանքին մէջ։ Եղած է Քեսապի Քաղաքապետարանի ընտրուած անդամ , մտահոգուած է Իր Սիրած գիւղին հարցերով ։ Իր հեռատեսութեամբ և իմաստութեամբ յաճախ զգուշացուցած է առաջնորդներ հաւանական վտանգներէն ։

Քեսապցիներուն համար ,մանաւանդ զինք մօտէն չճանչցողներուն համար եղած է միշտ "խորհրդաւոր" մարդ ։

45 տարիներ որպէս տնեցի և որպէս զաւակ իրենց տան անդամ դարձայ ,

Բայց վէրջին 6 տարիներուն մտերիմ բարեկամներ դարձանք ։ Բաժնեկցեցանք կեանքի նորաստեղծ պայմանները , որ թէ իրեն և թէ ինծի համար այս հեռաւոր ափերուն մէջ խիստ տարօրինակ խորթ և օտար էին ։

Քեսապի Աղէտը և ժողովուրդին տառապանքը մեր առօրեայ նիւթն էր ։

Մանաւանդ վէրջին ամիսներուն բուռն փափաք կը յայտնէր Քեսապ վերադառնալու , կը ստուգէր Անցագիրը , կորոշէր ինչ հագուստներ և պիտոյքներ առնելու ենք Երթալու պարագային ։ Բնաւ չէր համոզուէր որ երթալը անկարելի է համաճարակի պատճառով։

Սիրեց կեանքը և ապրեցաւ կեանքի լաւ օրեր , ։

Իր անձնական կեանքի իւրաքանչիւր մանրամասնութիւն շատ լուրջ և բծախնդիր կերպով կը վարուէր , հագուստ , կապուստ , մաքրութիւն ,մարմնի և պիտոյքներու ,

Իր մաքուր նկարագրի մեծագոյն

Ապացոյցն էր իր անձնական անվերապահ և բծախնդիր մաքրութիւնը , ոչ մէկ ծուլութիւն , իր պիտոյքները անխտիր ինք հոգաց այնքան ատեն որ առողջութիւնը ներէց ։

Գաւաթ մը ջուր չէր խնդրէր ոչ մէկէն , սեղանը ձգելով խոհանոց կ՛

երթար ապահովելու այն ինչ որ կարիք զգար ։ Մէկուն ձանձրոյթ և յոգնութիւն չպատճառելու համար ։

Մարդոց աշխատանքի , քրտինքի և իրաւունքներու հանդէպ պարտաճանաչ , չէր ուզէր որ մէկը անվճար մնայ իր ըրածին համար , կուզէր աւելիով իսկ վարձատրել , և միշտ խրատը այն էր որ մարդոց աշխատավարձը բնաւ չմոռնաք ։ Եկեղեցական կեանքի և հաւատքի կիրարման իր փիլիսոփայութիւնը աննկուն էր , մեծ յարգանք Եկեղեցւոյ , և արտայայտած հաւատք Անոր անզուգական դերին՝ Ազգի կեանքին մէջ։

Միշտ հիւրասէր , առատաձեռն և վայելող ։

Իր կեանքի վէրջին օրերը շրջապատուած իր զաւակներով , թոռներով ,իսկապէս օրհնեալ կեանք մը ունեցաւ մինչև իր վէրջին շունչը ։

Քեսապի հաստաբուն կաղնի մը ևս ինկաւ Օտար ափերում,

Զրկուեցաւ գրկուիլ իր սիրած Քէսապի հողով ։

Այսօր մէկ շաբաթ անց , Ստացանք հարիւրաւոր ցաւակցական բաժնեկցում , հեռախօսով, Ֆէյսպուքով և ելեկտրոնային զանազան միջոցներով ,։ Բազում շնորհակալութիւն բոլորին անխտիր ։

Աստուած Ողորմի իր Հոգւոյն և թող Քալիֆորնիայի հողը թեթև ըլլայ վրան ։

Քեզ միշտ յիշող ենք և քու յիշատակներդ անմար ։