image

Հուզմունք առաջացրած լուսանկարում թուրք աղջնակ է

Հուզմունք առաջացրած լուսանկարում թուրք աղջնակ է

Օրերս Համացանցում տարածվեց ռետինե կոշիկներ կրող փոքրիկ աղջկա լուսանկարը,  ով նվեր է ստանում ձմեռային տաք կոշիկներ և հուզված նայում է իր նոր կոշիկներին: Լուսանկարը տարբեր մեկնաբանությունների առիթ էր տվել, մասնավորապես շատերը Հայաստանի սոցիալական իրավիճակն էին մեջբերում, ինչի պատճառով փոքրիկը հայտնվել է այդ վիճակում: փնտրտուքները` Մարդիկ ուզում էին իմանալ` ով է փոքրիկ աղջիկը, որ մարզում է ապրում,   ինչ սոցիալական պայմաններում է  գտնվում, հայտնվեցին նրան օգնելու պատրաստակամներ:

Լուսանկարը վերցրված է crazenews.com կայքից, որտեղ նշվում է թուրքական հասարակական մի կազմակերպության գործունեության մասին, որը օգնություն է բաժանում թուրք որբերի: