image

Քուեյթի ազգային առաջնորդարանը 2,4 միլիոն դոլարով նոր շենք է ձեռք բերել. կահավորումը կարժենա կես միլիոն դոլար

Քուեյթի ազգային առաջնորդարանը 2,4 միլիոն դոլարով նոր շենք է ձեռք բերել. կահավորումը կարժենա կես միլիոն դոլար

«Արեւելքը» շաբաթներ առաջ  անդրադարձել էր  Քուեյթի հայկական համայնքի տագնապին. հայերին ժամանակ էր տրվել ազատել այն շենքը, որը տասնամյակներ շարունակ ծառայել է իբրև հայկական եկեղեցի և առաջնորդարան: Շենքը, որ հայերն օգտագործում էին վարձակալական հիմունքներով, պատկանում է քուեյթցի արաբի: Վերջինս որոշել է նորոգել առանձնատունը, և հայկական առաջնորդարանը կանգնել է փաստի առջև:   Նույն աղբյուրներից տեղեկանում ենք, որ կարճ ժամանակում քուվեյթահայությունը կարողացել է ազգային առաջնորդարանի և եկեղեցու համար նոր շենք ձեռք բերել` այս անգամ գնելով այն: Կառույցն արժեցել է 2,4 ԱՄՆ միլիոն դոլար,   որի ներքին հարդարման համար անհրաժեշտ կլինի ևս 500, 000 ԱՄՆ դոլար:

Քուեյթի հայկական թեմը ձևավորվել է 1950-ականներին, այն  պատկանում է  Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությանը,  կաթողիկոսական փոխանորդն է Մասիս Ծ. Վրդ. Զոբույանը: