image

Օդանավի աղետից զոհվել է նաև հայ երգիչ Հովհաննես Գեորգիյանը. նրան անվանում էին «ռուսական Պավարոտտի»

Օդանավի աղետից զոհվել է նաև հայ երգիչ Հովհաննես Գեորգիյանը. նրան անվանում էին «ռուսական Պավարոտտի»

Ռուսաստանի ՊՆ-ի՝ Սիրիա ուղևորվող և Սև ծովում կործանված օդանավում դեկտեմբերի 25-ին  եղել է նաև հայ երգիչ Հովհաննես Գեորգիյանը: Նա «Ալեքսանդրով» խմբի մենակատար էր, Ռուսաստանում հայտնի դասական երգիչ: Ռուսական ԶԼՄ-ները մեր հայրենակցի մահվան լուրը հաղորդելով,  նշել են, որ նրան անվանում էին «ռուսական Պավարոտտի»: Նա ելույթներ է ունեցել աշխարհի նշանավոր օպերային թատրոններում, իսկ վերջին շրջանում հանդես էր գալիս նաև Մեծ թատրոնում:

Ծնվել է 1967-ին, Լուգանսկում, ստացել է օպերային երգչի պրոֆեսիոնալ կրթություն: 

Հովհաննես Գեորգիյանը ամուսնացած էր,  ուներ երկու դուստր՝ 9-ամյա Սոֆյան և 13-ամյա Կարինան: