image

Մոսկվայի հայերը 100 տոննա ալյուր են ուղարկել Սիրիա

Մոսկվայի հայերը 100 տոննա ալյուր են ուղարկել Սիրիա

Մոսկվայի հայերը հանգանակություն են կատարել ի նպաստ սիրիահայության՝ գնելով 100 տոննա ալյուր և ապահով կերպով հասցնելով Սիրիայի հայաշատ բնակավայրեր: Այս մասին «Արևելքին»  հայտնեց նախաձեռնության համակարգողներից մոսկվաբնակ Արման Չուկուրյանը, որն անձամբ է բեռը տեղ հասցրել և հանձնել համայնքի պատասխանատուներին: Մոսկվայից հասած օգնությունը Սիրիայում ստանձնելու աշխատանքները հսկել է Հայ Կաթոլիկ եկեղեցու Ղամիշլիի հոգևոր հովիվ Տ. Անդրանիկ Վրդ. Այվազյանը: «Արևելքին»  հայտնի դարձավ նաև, որ ալյուրի փոխադրությանն աջակցել է ռուսական բանակը: