image

Դերասանուհի Սերիկ Շեկոյանին հուղարկավորել են չնախատեսված վայրում` մայթի վրա (լուսանկար)

Դերասանուհի Սերիկ Շեկոյանին հուղարկավորել են չնախատեսված վայրում` մայթի վրա (լուսանկար)

Խախտել են Թբիլիսիի  հայ մշակութային գործիչների պանթեոնի` Խոջիվանքի  համալիրի համաչափությունը: Այդ մասին լուսանկարներով  տեղեկացնում է Ալավերդիի Չարենցի անվան դպրոցի պատմության ուսուցիչ Էդուարդ Շահվերդյանը:   Խոջիվանքում թաղում են կատարել անմիջապես կենտրոնական այն տեղամասում, ուր թաղված են Սունդուկյանը, Րաֆֆին (կենտրոնում), Թումանյանը: Քանդել են սալահատակը ու հանգուցյալին թաղել չնախատեսված տեղում` մայթի վրա, հողամասից դուրս: 

Էդուարդ Շահվերդյանի այն   հարցին, թե ո՞վ է հանգուցյալը, Խոջիվանքում պատասխանել են, որ նա եղել է Թբիլիսիի Ադամյանի անվան թատրոնի դերասանուհի եւ  կտակում խնդրել է, որ իրեն թաղեն ամուսնու կողքին: Այդ ցանկությունն իրագործողներն էլ, ինչպես նշում է Է. Շահվերդյանը,  բառացիորեն են հասկացել, եւ թաղումը կատարել են ամուսնու կողքը,  ինչը  վնասել է   ամբողջ համալիրի տեսքը: «Կարծում եմ սա վրացիների հեչ պետքը չի, «դուք էլ ձեր պանթեոնն էլ», բա լավ, համայնքում չկա՞ր հոգացավ մեկը, որ ասի` ա խալխ, այսպես չեն անում, սա ամենափնթի եւ ամենաանթասիբ ձեւն է»,-ասում  է Էդուարդ Շահվերդյանը: 

Այս տարվա հունիսին Թբիլիսիի հայկական թատրոնի դերասանուհի, Հայաստանի եւ Վրաստանի ժողովրդական արտիստուհի  Սերիկ Շեկոյանին հուղարկավորել են ամուսնու` խորհրդահայ  դերասան Արտեմ Լուսինյանի մոտ, ով 1963 թվականից թաղված է Խոջիվանքում: