image
Հրատապ լուրեր:

Արցախում ավարտվել են հայ-իրանական ֆիլմի նկարահանումները

Արցախում ավարտվել են  հայ-իրանական ֆիլմի նկարահանումները

Իրանահայ ռեժիսոր Անահիտ Աբադի` Արցախում նկարահանած «Եվա»   ֆիլմը հավակնում է մասնակցել աշխարհահռչակ կինոփառատոների: «Արեւելքին» հայտնի դարձավ, որ Արցախում արդեն ավարտվել են ֆիլմի նկարահանման աշխատանքները, եւ այն հանդիսատեսի դատին կհանձնվի այս տարվա նոյեմբերին: Միջազգային կինոփառատոների ներկայանալուց առաջ, «Եվա»-ն  առաջինը ցուցադրվելու է Արցախում: Ֆիլմի պրոդյուսերը իրանցի հայտնի արտադրիչ, կինոգործիչ Բեյրուզա Պակնահադայն է, իսկ դերերում նկարահանվել են ինչպես պրոֆեսիոնալ, այնպես էլ` սիրողական դերասաններ: Նկարահանումները տեղի են ունեցել  Ստեփանակերտում, Շուշիում, Քարինտակ գյուղում,  Դադիվանքի տարածքում, Մարտակերտում եւ այլ վայրերում: 

Ռեժիսոր Անահիտ Աբատը ծնվել  է Թեհրանում: Մայրը ղարադաղցի է, հայրը`ծագումով Գանձակից, հորական տատը՝ շուշեցի: 1939 թվականին աքսորվելով Հայաստանից՝ հոր ընտանիքը հաստատվել է Ղարադաղում: Ինչպես Անահիտ Աբատն է ասում՝ պապը ազգային մտածելակերպ ունեցող  անձնավորությունն էր, հաճախ տեղի թուրք խաների հետ ընդհարումներ էր ունենում, ինչը իշխանության համար խնդիրներ էր առաջացնում: Պապի Սարգսյան ազգանունը Իրանում փոխել են Աբատ ազգանվան՝ մի շարք խնդիրներից խուսափելու համար:

 Անահիտ Աբատն Իրանի ֆիլի ասպարզում կայացած ռեժիսոր է: Նկարահանել է տասնյակից ավելի փաստագրական ֆիլմեր, սերիալներ եւ այլն:   «Եվա» ֆիլմը Արցախում նկարահանած նրա առաջին գեղարվեստական ֆիլմն է: 

Լուսանկարը` Անահիտ Աբադի ֆեյսբուքյան էջից