Հաղարծին վանական համալիրում համալիրի վերակառուցման հովանավոր Շարժայի կառավարիչ, շեյխ դոկտոր սուլթան Շեյխ Մուհամադ Ալ Քասիմիի դուստրը՝ շեյխա Բուդուր Ալ Քասիմին ամուսնու՝ շեյխ Սուլթան Բին Ահմեդ Ալ Քասիմիի հետ մոմ է վառել: Հյուրերի հետ միասին Հաղարծին էր այցելե նաև Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը՝ եպիսկոպոսների և Մայր Աթոռի միաբանների ուղեկցությամբ: Շարժայի կառավարչի դուստրը ստացել է Գարեգին Բ Վեհափառի օրհնությունը: