image

Աշխարհահռչակ հայ լուսանկարչի ողջ արխիվը գնել է թուրքական Dogus ընկերությունը

Աշխարհահռչակ հայ լուսանկարչի ողջ արխիվը գնել է թուրքական Dogus ընկերությունը

Պոլսահայ նշանավոր լուսանկարիչ Արա Գյուլերի ամբողջ ֆոտոարխիվը գնել է Dugus թուրքական հոլդինգը, գրում են թուրքական զլմ-ները, նշելով, որ կնքվել է պայմանագիր`  ընկերության և Արա Գյուլերի փաստաբանի միջև, ըստ որի ընկերությունը պարտավորվել է բարձր հոնորար վճարել հայ լուսանկարչին, խոսվում է ամսական 50 հազար ԱՄՆ դոլարի   մասին: Հոնորարի չափը դեռևս չի հաստատվել, սակայն նշվում է, որ Արա Գյուլերը հանդիսանալու է մի ընկերության բաժնետերերից, որը պատրաստվում է առաջիկայում թվայնացնել և կոմերցիոն նպատակներով  օգտագործել հանրահռչակ լուսանկարչի աշխատանքները: 

Dugus հոլգինգը Թուրքիայի երեք խոշոր մասնավոր ընկերություններից մեկն է, որ ներգրավված է մեդիայի, զբոսաշրջության, սպասարկման, նորաձևության և այլ ոլորտներում: 

Արա Գյուլերը համարվում է 20-րդ դարի խոշոր լուսանկարիչներից մեկը: Լուսանկարչության պատմության մեջ նա մտել է  «Ստամբուլի աչք» անունով: Հայ լուսանկարչի հազվագյուտ ֆոտոարխիվն ընդգրկում է հին ու նոր Թուրքիայի պատմությունը, համաշխարհային ճանաչում  ունեցող քաղաքական գործիչների, արվեստագետների, կինոդերասանների, հայ մեծերի դիմանկարներ:  

 

Պաբլո Պիկասո

 


Սալվադոր Դալի 

 

 

 

 

Ալֆրեդ Հիչքոք