image

Ո՞ր ուժերը խորհրդարան անցնելու յոյս ունին. Քաղաքագէտի դիտարկումը

Ո՞ր ուժերը խորհրդարան անցնելու յոյս ունին. Քաղաքագէտի դիտարկումը

 

Այս պահուն 4 ուժ հնարաւորութիւն ունի անցնելու խորհրդարան՝ «Քաղաքացիական պայմանագիր», «Հայաստան» դաշինք, ԲՀԿ եւ «Պատիւ ունեմ» դաշինք։ Այս մասին NEWS.am-ի հետ զրոյցի ժամանակ ըսած է քաղաքագէտ Արմէն Պատալեանը:

 

«Եթէ քարոզարշաւը գրագէտ լինի, ինչը չեմ կարող պնդել, պոտենցիալներն (հնարաւորութիւններն) այսպիսինն են՝ «Հայաստան» դաշինք, «Քաղաքացիական պայմանագիր», «Պատիւ ունեմ» դաշինք եւ ԲՀԿ։ Բայց կը լինի այսպէս, թէ` ոչ, դժուար է ասել, որովհետեւ պոտենցիալը մի բան է, դրա իրականացնումը լրիւ այլ բան»,-ըսած է ան։

Պատալեանի խօսքով` քարոզարշաւն արդէն  մեկնարկած է. «Քանի որ տեսնում ենք «Պատիւ ունեմ»-ի այցը Գեղարքունիքի մարզ, որտեղ շեշտադրումը կատարուում է Արթուր Վանեցեանի վրայ, մեկնարկել է նաեւ «Բարգաւաճ Հայաստանի» քարոզարշաւը` Ծառուկեանը հանդիպումներ է ունենում քաղաքացիների հետ Մալաթիա-Սեբաստիայում, գիւղերում, վարչապետի նախընտրական քարոզարշաւը 2018 թուականից շարունակուում է մինչեւ հիմա, իսկ երկրորդ նախագահի քարոզարշաւը դեռեւս չի մեկնարկել, ինչը տրամաբանական չէ, քանի որ շատ քիչ է մնացել, պաշտօնական քարոզարշաւը 12 օր է տեւելու ընդամէնը: Գրագէտ քարոզարշաւ եմ կանխատեսում, ինչը դեռ չեմ տեսնում, սակայն դեռ չեմ նշի՝ որն է թերութիւնը։ Իսկ վարչապետի քարոզարշաւը չի էլ դադարել, նա այդպէս էլ մնաց, որպէս թերթի խմբագիր, որն ապրում է տուեալ օրուայ կարգով»։

Պատասխանելով հարցին, թէ հնարաւոր է իշխանութիւնը ճնշումներ գործադրէ ընդդիմադիր ուժերու վրայ, քաղաքագէտը ըսած է, որ կրնան նման  փորձեր ըլլալ:

«Փորձելու են ճնշումներ գործադրել, չեմ կարող ասել՝ յաջողութիւն կ'ունենան, թէ ոչ, բայց արդէն անուղղակի տեղեկութիւններ են գալիս, որ ուժային կառոյցների վարչական ռեսուրսը (միջոցը) իշխանութիւնները փորձում են օգտագործել յօգուտ իրենց»,- աւելցուցած է ան։