Պարզուած է, որ վերջին 4 ամիսներուն Արցախի մէջ մնացած մարդիկը կը պահէին գաղութային պայմաններու մէջ՝ «Դղեակ» համալիրին մէջ։ Գրած է արցախցի հասարակական գործիչ Տիգրան Պետրոսեանը։
«Նրանց արգելւում էր որեւէ տեղաշարժ, այսինքն`վերջին ամիսներին նրանց որպէս գերի էին պահում։
Իսկ վտարելու ժամանակ նրանց չեն էլ ասել, թէ ուր են տանում, բերեցին մինչեւ Հակարի կամուրջ, որտեղ էլ նրանց թուղթ ստորագրել տուեցին եւ յանձնեցին հայերին:
Ինչքան էլ որոշները փորձեն այլ կերպ ձեւակերպել այս ամէնը, փաստն այն է, որ սա՝ էթնիկ զտման վերջին ակորդն էր…
Թէ բա խնդրանքով դիմել են…
Արա լաւ, խաղաղութիւն էք ուզում` լաւ էք անում, բայց օգնել թուրքերին՝ կեղծել պատմութիւնը չի կարելի… չի կարելի… չի կարելի…»,-գրած է ան։