image

Թուրքիայի Ջիբին գյուղում մնացած հայերի շառավիղները. Տեսանյութ

Թուրքիայի Ջիբին գյուղում մնացած հայերի շառավիղները. Տեսանյութ

Հայաստանցի Հակոբ Գրիգորյանը վաղուց էր որոշել իր տատ ու պապերից լսածների հիման վրա այցելելու Թուրքիայի նախկին հայաբնակ Ջիբին գյուղը (որտեղից սերում են իր նախնիները), զրուցելու գյուղի բնակիչների հետ եւ ֆիլմ պատրաստելու այնտեղ մնացած հայերի շառավիղների մասին: Ջիբինը Այնթափի հայաթափված հայկական գյուղերից է, սակայն, պարզվում է, այնտեղ դեռ հայեր կան: Հակոբ Գրիգորյանը գյուղի բնակիչների հետ զրուցում է թուրքերենով, որ սովորել է Ցեղասպանությունից մազապուրծ իր տատիկից՝ Նենեից: Մանրամասները՝ ֆիլմում.