Անհնար էր մեր դրան դիմաց փլատակներու տակ գտնուող հազարաւոր մարդոց չօգնել, եւ ցոյց տալ, որ ոչինչ տեղի ունեցած է։ Այս մասին Գերմանիոյ մէջ հայ համայնքի ներկայացուցիչներու հետ հանդիպման ըսած է վարչապետ Նիկոլ Փաշինեան՝ անդրադառնալով երկրաշարժի հետեւանքով Թուրքիա օգնութիւն ուղարկելուն եւ հայ ու թուրք արտաքին գործոց նախարարներու միջեւ ջերմ ընդունելութեան։
«Թուրքիա փրկարարներ ուղարկելու որոշումը քաղաքական ենթատեքստ (բովանդակութիւն) չի ունեցել, դա եղել է մաքուր հումանիտար ակցիա (մարդկային գործ)։ Այո, այդ որոշումը ստացել է քաղաքական որոշակի արձագանգ, որովհետեւ մեր հումանիտար օգնութիւնը Թուրքիա գնացել է Մարգարայի կամուրջով, որը 30 տարի փակ է եղել։ ԱԳ նախարարի այց է տեղի ունեցել Թուրքիա, ջերմ ընդունելութիւն է եղել, ինչը վատ չի։ Անվտանգութեան մի երաշխիք կայ՝ խաղաղութիւնը, խաղաղութեան մի երաշխիք կայ՝ հարեւանների հետ նորմալ յարաբերութիւններ ունենալը, այլ բան է, թէ դա ինչքան է դժուար ու իրագործելի, բայց մենք պէտք է ամէն ինչ անենք, որ դա տեղի ունենայ, դա բխում է մեր պետութեան շահերից»,– նշած է վարչապետը։