Այս գիշեր լարված է եղել իրավիճակը` Ստամբուլի հայկաբնակ թաղերում: Թուրքիայի մեր աղբյուրները հաստատում են, որ թուրք ազգայնականների խմբեր հարձակվել են Ստամբուլի հայաբնակ Շիշլի, Քուրթուշլու եւ նախկին հայաբնակ Բեշիկթաշ թաղերի վրա: Հարձակումը, ինչպես հաղորդում է մեր աղբյուրը, եղել է ծրագրված. ազգայնականները հանդես են եկել հատուկ կոչերով` «Այս թաղերը պիտի դարձնենք հայերի եւ քրդերի գերեզմաններ»:
Հայկական թաղերի վրա այս հարձակումը Թուրքիայի վերջին իրադարձությունների հետեւանքներից է. ինչպես հայտնի է` Թուրքիայում աննախադեպ բախումներ են տեղի ունենում PKK-ի եւ թուրքական բանակի միջեւ, ինչի հետեւանքով երկու կողմից էլ զոհեր կան: