«Ռոմա»ն Եւրոպա լիկայի խաղարկութեան 1/8-րդ եզրափակիչի առաջին խաղին խոշոր հաշուով յաղթեց Դոնեցքի «Շախթեոր»ին։
Փաուլու Ֆոնսեքայի սաները երեք անպատասխան գնդակ ուղարկեցին մրցակցի դարպաս։ Կոլերու հեղինակներ դարձան Լորենսօ Պելեկրինին, Ստեֆան Էլ Շարաւին եւ Ճանլուքա Մանչինին։
Հայաստանի հաւաքականի աւագ Հենրիխ Մխիթարեանը 35-րդ վայրկեանին փոխարինուեցաւ վնասուածքի պատճառով:
Միացիր մեզ Տելեգրամում
Միացիր մեզ Յութուբում
Կիսուիլ