ՀՀ երկրորդ նախագահ Ռոպերթ Քոչարեանը մասնակցած է հասարակական-քաղաքական գործիչ Ալվարդ Պետրոսեանի հոգեհանգիստին, որըտեղի ունեցած է Կոնդի Սուրբ Յովհաննէս Մկրտիչ եկեղեցւոյ մէջ:
Ալվարդ Պետրոսեանի հոգեհանգիստին մասնակցած է նաեւ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսեանը, ինչպէս նաեւ ՀՅԴ ներկայացուցիչներ, ընդդիմադիր պատգամաւորներ, հասարակական-քաղաքական գործիչներ:
Յիշեցնենք, որ Ալվարդ Պետրոսեանը մահացած է մախօրէին: Ան 75 տարեկան էր:
Վերջին հրաժեշտի արարողութիւնը տեղի պիտի ունենայ այսօր՝ Մարտ 12-ին` ժամը 12:30-ին, նոյն տեղը, յուղարկաւորութիւնը` ժամը 13-ին` Կոտայքի մարզի Մայաքովսքի գիւղի գերեզմանատան մէջ: