Նիկոլ Փաշինեան թելեկրամեան իր էջին մէջ յայտնած է, որ Քաղաքացիական պայմանագիրի մէջ (ՔՊ) նոր ձեւաչափ ստեղծուած է՝ Աշխատանքային խումբ, որոնց թիւը 14 է, 10-ը մարզերուն եւ 4-ը Երեւանի մէջ։
«Աշխատանքային խմբերը ներառում են տուեալ տարածքի հետ առնչութիւն ունեցող օրէնսդիր, գործադիր, ՏԻՄ (Տեղական ինքնակառավարման մարմին) եւ կուսակցական ներկայացուցիչների։
Այսօր Արմաւիր համայնքում մասնակցեցի Արմաւիրի մարզի Աշխատանքային խմբի նիստին»,- գրած է Նիկոլ Փաշինեան։