image

Փաշինեան հանդիպած է խումբ մը Ուքրանահայ գործարարներու հետ

Փաշինեան հանդիպած է խումբ մը Ուքրանահայ գործարարներու հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինեան Մոլտովա կատարած աշխատանքային այցի շրջածիրէն ներս ռումինահայ դիւանագէտ, առեւտրական գործիչ Մանուկ Բէյի պալատին մէջ հանդիպում ունեցած է տեղի հայ համայնքի ներկայացուցիչներու հետ: Այս մասին յայտնած է անոր մամուլի ծառայութիւնը։

«Վարչապետը մանրամասներ է ներկայացրել Քիշնեւում տեղի ունեցած իր, Ֆրանսայի նախագահի, Գերմանիայի կանցլերի, Եւրոպական խորհրդի նախագահի եւ Ադրբեջանի նախագահի հնգակողմ հանդիպման վերաբերեալ:

Նիկոլ Փաշինեանը պատասխանել է նրանց բազմաթիւ հարցերին, որոնք վերաբերել են Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանների դելիմիտացիային, սահմանագծից զօրքերի հայելային ետքաշման հնարաւորութեանը, Հայաստանի տնտեսական զարգացմանը եւ այլ թեմաների:

Վարչապետ Փաշինեանը հանդիպում է ունեցել նաեւ ուկրանահայ մի խումբ գործարարների հետ: Քննարկուել են Հայաստանում տարբեր ուղղութիւններով գործունէութիւն ծաւալելու հնարաւորութիւնները:

Վարչապետի աշխատանքային այցը Մոլդովայի Հանրապետութիւն աւարտուել է»,-ըսուած է հաղորդագրութեան մէջ: