Պելառուսիոյ մէջ ՀՀ դեսպանը կանչուած է Երեւան՝ խորհրդակցութիւններու: Այդ մասին ըսուած է ԱԳՆ մամուլի խօսնակ Անի Բադալեանի դիմատետրեան էջին։
Աւելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանը Ազգային ժողովի նիստի ժամանակ ըսած էր. «ՀԱՊԿ ղեկավարներից մէկը յայտարարում է, թէ 44-օրեայ պատերազմը նախապատրաստելուն մասնակցել է, քաջալերել է, հաւատացել է, ցանկացել է Ադրբեջանի յաղթանակը: Բա դրանից յետոյ ես պէտք է գնամ, Բելառուսի նախագահի հետ ՀԱՊԿ ֆորմատում նստեմ, հարց քննարկե՞մ:
Ես արձանագրում եմ, որ Բելառուս այլեւս երբեք ես չեմ այցելի, քանի Բելառուսում նախագահ է Ալեքսանդր Լուկաշենկոն: Եւ ընդհանրապէս յայտարարում եմ, որ այս պահից ՀՀ ոչ մի պաշտօնական ներկայացուցիչ Բելառուս չի այցելի: Ընդհանրապէս»: