image

«Մենք կորցրել ենք հաւատն առ Աստուած եւ հաւատն ինքներս մեր նկատմամբ». Ռուբէն Վարդանեանի ուղերձը Պաքուի բանտէն

«Մենք կորցրել ենք հաւատն առ Աստուած եւ հաւատն ինքներս մեր նկատմամբ». Ռուբէն Վարդանեանի ուղերձը Պաքուի բանտէն

Կ՚ուզեմ բոլորին շնորհակալութիւն յայտնել ձեր միտքերու, զգացումներու, յոյզերու, նամակներու, ցանկութիւններու համար: Պաքուի մէջ գերեվարուած Ռուբէն Վարդանեանի ձայնագրութիւնն իր դիմատետրեան էջին հրապարակած է «Ապրելու երկիր» կուսակցութեան համահիմնադիր Մանէ Թանդիլեանը:

«Ես դրանք շատ լաւ զգում եմ, ջերմութիւն եմ ստանում դրանցից: Ուզում եմ բոլորին տօնական տրամադրութիւն մաղթել: Ինչ-որ մի տեղ կարդացել եմ, որ ամենակարեւոր ճանապարհորդութիւնն ինքդ քո ներսում ճանապարհոդութիւնն է: Ինչքան շատ ես ուրախանում եւ կարողանում այդ ուրախութիւնը փոխանցել ուրիշներին, այնքան ուժեղանում ես: Պահպանէք տօնական տրամադրութիւնը, հրաշքի զգացողութիւնը ձեր եւ երեխաների մէջ, ինչ-որ նոր բանի սպասումը: Եթէ ժամանակ էք ունենում նայէք մանկական ֆիլմեր մուլտֆիլմեր, հեքիաթներ եւ մի ամաչէք երեխայ լինելուց:

Մենք կորցրել ենք հաւատն առ Աստուած եւ հաւատն ինքներս մեր նկատմամբ. շատ դժուար է այս աշխարհում մնալ ինչպիսին կաս, երբ չունես յենման կէտ: Ցանկանում եմ, որ բոլորդ ունենաք այդ յենման կէտը: Ուզում եմ ասել, որ ինձ հետ ամէն ինչ լաւ է: Շնորհաւորում եմ բոլորի տօները, շնորհակալ եմ բոլորիդ»: