Սոյն թուականի օգոստոսի 31-ից սեպտեմբերի 8-ը Գերմանիայի Դաշնութեան Կ'առլսռուէ քաղաքում տեղի կ'ունենայ Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի 11-րդ գագաթնաժողովը` «Քրիստոսի սերն է առաջնորդում աշխարհը» խորագրով:
Եօթ տարին մէկ գումարուող գագաթնաժողովը համավարակի սահմանափակումներից յետոյ միատեղել է աշխարհի տարբեր ծագերից քրիստոնէական աւելի քան 300 եկեղեցիների ներկայացուցիչների:
Ն․ Ս․ Օ․ Տ․ Տ․ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնութեամբ ու տնօրինութեամբ գագաթնաժողովին իր մասնակցութիւնը կբերի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի պաշտօնական պատուիրակութիւնը հետեւեալ կազմով` Գերաշնորհ Տ․ Վիգէն արքեպիսկոպոս Այքազեան (ԱՄՆ Հայոց Արեւելեան թեմ), Գերաշնորհ Տ․ Արմաշ եպիսկոպոս Նալբանդեան (Դամասկոսի Հայոց թեմի առաջնորդ), Գերաշնորհ Տ․ Հովակիմ եպիսկոպոս Մանուկեան (Մեծ Բրիտանիայի եւ Հս․ Իռլանդիայի Հայոց թեմի առաջնորդ), Գերաշնորհ Տ․ Գեւորգ եպիսկոպոս Սարոյեան (Մասեացոտնի թեմի առաջնորդ), Գերաշնորհ Տ․ Սերովբէ եպիսկոպոս Իսախանեան (Գերմանիայի Հայոց թեմի առաջնորդ), Հոգեշնորհ Տ․ Գարեգին վարդապետ Համբարձումեան (Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի քարոզչական կենտրոնի տնօրէն), Բարեշնորհ Սահակ սարկաւագ Սուքիասեան (Ֆրանսիայի Հայոց թեմ), երեցկին Արփի Քուզույեան (ԱՄՆ Հայոց Արեւելեան թեմ), դր․ Դիաննայ Ծաղիկեան (Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին), տիկ․ Էրիկայ Արաեւնայ (Նոր Նախիջեւանի եւ Ռուսաստանի Հայոց թեմ), տիկ․ Մանեայ Քեշիշեան (Կանադայի Հայոց թեմ):
Մայր Աթոռի պատուիրակները նաեւ իրենց գործուն մասնակցութիւնը կը բերեն ԵՀԽ անցնող աշխատանքների ամփոփմանն ու գալիք ծրագրերի պատրաստութեանը: