«Ազատութիւն Արսէն Արծրունիին» Ֆէյսպուքեան էջը կը տեղեկացնէ, որ երէկ բանտին մէջ մահացած է ցմահ դատապարտեալներէն մէկը՝ Արտաշէս Յովհաննիսեանը:
«Քիչ առաջ մահացաւ ցկեանս ազատազրկման դատապարտուած Արտաշէս Յովհաննիսեանը: Նա չէր բոլորել 43-րդ տարին: Արտաշէսը 27-րդ ցմահականն է, որ մահանում է բանտում: Ցաւակցում ենք նրա հարազատներին»,-ըսուած է գրառման մէջ:
Արտաշէս Յովհաննիսեանը դատապարտուած էր ծանր սպանութեան գործով:
Միացիր մեզ Տելեգրամում
Միացիր մեզ Յութուբում
Կիսուիլ