«Ազատություն Արսեն Արծրունուն» Ֆեյսբուքյան էջը տեղեկացնում է, որ այսօր բանտում մահացել է ցմահ դատապարտյալներից մեկը՝ Արտաշես Հովհաննիսյանը:
«Քիչ առաջ մահացավ ցկյանս ազատազրկման դատապարտված Արտաշես Հովհաննիսյանը: Նա չէր բոլորել 43-րդ տարին: Արտաշեսը 27-րդն ցմահականն է, որ մահանում է բանտում: Ցավակցում ենք նրա հարազատներին»,-ասված է գրառման մեջ: Արտաշես Հովհաննիսյանը դատապարտվել էր ծանր սպանության գործով:
Միացիր մեզ Տելեգրամում
Միացիր մեզ Յութուբում
Կիսվել