Մահացել է ամերիկահայ գործարար, «Reddit»-ի հիմնադիր Ալեքսիս Օհանյանի պապը` Ջոն Օհանյանը։ Ալեքսիսը հուզիչ գրառում է արել պապի մահվան կապակցությամբ.
«Նա Օլիմպիայի եւ Ադիրայի նախապապն էր, մի մարդ, որի 101-ամյա ուղին դարձավ ընտանիքի տոկունության, նվիրվածության եւ հարատեւ ուժի վկայություն։ Հայոց ցեղասպանությունից հետո էր ծնվել, իսկ երիտասարդ տարիներին անցել հսկայական փորձությունների միջով։ Նրա ծնողները ինքնաբավության զգացում էին սերմանել»:
Ջոն Օհանյանը 1 ամսից կդառնար 102 տարեկան, նրան հուղարկավորվել են դեկտեմբերի 14-ին։
Ալեքսիս Օհանյանի պապը՝ Ջոն Օհանյանը ծնվել է ԱՄՆ-ում՝ Հայոց ցեղասպանությունից մազապուրծ հայերի ընտանիքում: Նա հայտնի իրավաբան էր Օհանյանը որպես կամավոր մասնակցել է Երկրորդ Համաշխարհային պատերազմին: Ծառայելով 33 ամիս` վերադարձել է քաղաքացիական կյանք, շարունակել ուսումն ու դարձել իրավաբան: