image

Լիբանանից ու Կանադայից եկած երիտասարդները շենացնում են Քարաբերդը

Լիբանանից ու Կանադայից  եկած երիտասարդները շենացնում են Քարաբերդը

Հայաստանի Լոռու մարզի Քարաբերդ գյուղն առանց դպրոցի ու առանց խանութի մի բնակավայր է: Բայց դա չի խանգարել սփյուռքահայ երիտասարդներին՝ ներդրում կատարելու այնտեղ: Լիբանանից ու Կանադայից Հայաստան տեղափոխված երիտասարդները հույս ունեն իրենց նոր ու թարմ գաղափարներով վերականգնել տեղի կյանքը: Նրանք հիմնել են «Քարաբերդ Հաուս» նախաձեռնությունը, որին արդեն միացել է 60 հոգի՝ աշխարհի տարբեր երկրներից: Նրանք հյուրատուն են սարքում լքված գյուղում: Մանրամասները՝ «Ամերիկայի ձայն»-ի տեսանյութում: