Լարսի անցակէտին վրայ հայկական բեռնատարներու անցման հետ կապուած խնդիր կայ, նոյեմբեր 28-ին լրագրողներու հետ զրոյցին յայտարարած է տարածքային կառավարման եւ ենթակառուցուածքներու նախարար Գնել Սանոսեանը։
«Խնդիր կայ, այո՛, կան նոյն բեռներով բեռնուած բեռնատարներ, որոնց մի մասն անցնում է, միւս մասը` ոչ։ Գործընկերները որոշակի բեռի ուսումնասիրութիւն են կատարում եւ որոշակի խնդիրներ են տեսնում»,-ըսած է Սանոսեանը։
Հարցին, թէ խնդիրը քաղաքական դրդապատճառ ունի՞, նախարարը պատասխանած է․ «Սահմանի վրայ [Ռուսաստանի] տեսչական մարմինը տուեալ ապրանքների հետ կապուած որոշակի մասնագիտական խնդիրներ է տեսել, ՀՀ համապատասխան մարմիններն էլ աշխատում են այդ գործընկերների եւ տնտեսվարողների հետ»։
Նշենք, որ Ստեփանծմինդա-Լարս ճանապարհը նոյեմբեր 26-էն փակ է, ըստ պաշտօնական հաղորդագրութիւններու՝ եղանակային անբարենպաստ պայմաններու պատճառով։ Նոյեմբեր 27-ի դրութեամբ շուրջ 1 500 հազար հայկական բեռնատար կանգնած է Լարսի անցակէտի մօտ։