image

Կութ գիւղի ուղղութեամբ կրակոցներ

Կութ գիւղի ուղղութեամբ կրակոցներ

Գեղարքունիքի մարզի Կութ գիւղին մէջ մօտ 4 ժամ ծանր զինատեսակներէն կրակոցներ հնչած են։ Այս մասին NEWS.am-ի հետ զրոյցի ժամանակ ըսած է Կութի համայնքապետ Սիմա Չիտչեանը։

«Զինատեսակները յստակ չեմ տարբերում, բայց աւտոմատի կրակոցներ չէին, ուրիշ զէնքեր էին, ծանր զէնքեր էին։ 21։30-ից մինչեւ 00։30 տեւեց կրակոցները։ Ինթենսիւ կրակոցներ էին»,- ըսած է գիւղապետը։

Ան ըսած է, որ հայկական կողմէն պատասխան նոյնպէս եղած է. «Մութ էր, բայց տեսնում էինք, որ մերոնք էլ պատասխանում էին։ Բայց չեմ կարող ասել՝ օդ էին կրակում, թէ դիրքից դիրք։ Ամէն դէպքում բոլոր դիրքերից էլ կրակոցներ հնչել են»։

Նշենք, որ մի քանի օր է՝ լարուած իրավիճակ է նաեւ հայ-ատրպէյճանական սահմանի Երասխի հատուածին մէջ։