Այսօր Կապանում կկայանա բացառիկ խոհանոցային-մշակութային իրադարձություն՝ «Յոթ մելիքների ընթրիք», որը կմատուցվի Խուստուփի կախարդական տեսարանի ներքո:
Զբոսաշրջության կոմիտեից հաղորդում են, որ Gastrocamp Kapan 2025 նախաձեռնության շրջանակներում, շուրջ հինգ երկրներից ժամանած Միշլենյան աստղեր ունեցող շեֆ խոհարարներ կանցկացնեն արշավ՝ ուսումնասիրելու և վերաիմաստավորելու Կապանի համայնքների ավանդական բաղադրատոմսերը:
Արդյունքում կստեղծվի 7 ճաշատեսակներից կազմված ճաշացանկ, որը կներկայացնի Կապանի գաստրոմշակույթը՝ դառնալով քաղաքի յուրօրինակ այցեքարտը: