image

Իրան բացայայտած է Իսրայէլի բոլոր միջուկային կառոյցներու գտնուած վայրերը . Իրան կը զգուշացնէ Թէլ Աւիւը

Իրան բացայայտած է Իսրայէլի բոլոր միջուկային կառոյցներու  գտնուած  վայրերը . Իրան կը զգուշացնէ Թէլ Աւիւը

Իրանը բացահայտել է Իսրայելի բոլոր միջուկային օբյեկտների տեղակայումը և պատրաստ է ցանկացած պահի հարված հասցնել դրանց՝ Թել Ավիվի ագրեսիայի դեպքում։ Նման հայտարարությամբ է հանդես եկել Իրանի միջուկային օբյեկտների անվտանգության ապահովման Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ստորաբաժանումների հրամանատար Ահմադ Հաքթալաբը:

ԻՀՊԿ ներկայացուցչի խոսքը մեջբերում է Tasnim գործակալությունը։

Հաքթալաբը հայտարարել է, որ իրենք անմիջապես հայելային հարված կհասցնեն Իսրայելին, եթե Թել Ավիվը հարձակվի իրանական միջուկային օբյեկտների վրա:

«Իրանն ի սկզբանե պատրաստ էր դիմակայել Իսրայելի սպառնալիքներին պասիվ պաշտպանության պլանների, ինչպես նաև սպառազինության ամենաժամանակակից միջոցների կիրառման շնորհիվ։ Իրանի ողջ տարածքում միջուկային օբյեկտների տարածման շնորհիվ մենք պատրաստ ենք դիմակայել Իսրայելի կողմից մեր միջուկային օբյեկտների նկատմամբ ցանկացած սպառնալիքի»,-Հաքթալաբի խոսքը մեջբերում է Tasnim գործակալությունը։

Նա նաև նշել է, որ իրանական կողմը կարող է վերանայել և խուսափել ավելի վաղ իր հայտարարած միջուկային քաղաքականությունից:

Մի քանի տարի շարունակ Իրանի ղեկավարությունը հայտարարել է, որ մտադիր չԷ միջուկային զենք ստեղծել, իսկ ատոմային էներգիայի զարգացումը բացառապես խաղաղ բնույթ է կրում։