image

Հնդկաստան. Մումբայի հայոց եկեղեցին կանգուն է

Հնդկաստան. Մումբայի հայոց եկեղեցին կանգուն է

Կալկաթայի Հայոց Մարդասիրական ճեմարանի աշակերտներն ու պատասխանատուները հաճախ են այցելում Մումբայի Սուրբ Պետրոս հայկական եկեղեցի: Վերջին այցը օրերս էր: Հայ ճեմարանականները հնդկական պատմական քաղաք հայկական հնագույն եկեղեցում պատարագ մատուցեցին:

Հնդկաստանի ամենամարդաշատ քաղաքի՝ Մումբայի (Բոմբեյ) պատմության մեջ մեծ դեր են ունեցել նաեւ հայերը: 

Հայերն այնտեղ հաստատվել են 18-19-րդ դարերում: Վաճառաշահ քաղաք դարձնելու նպատակով անգլիացիներն այստեղ են հրավիրել սուրաթահայերին՝ նրանց տրամադրելով հողամաս եւ վարկ՝ տներ կառուցելու համար։ Հայերը զբաղվել են հիմնականում առեւտրով, կենտրոնացած են եղել քաղաքի Հայկական թաղամասում։

1796-ին կառուցվել է Սուրբ Պետրոս առաքյալ եկեղեցին, որ կանգուն է մինչեւ օրս: